Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում գտնվող դատարանի վրա զինված հարձակման հետևանքով, ըստ իրանական լրատվամիջոցների, զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 13-ը վիրավորվել են։
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան պետական IRNA-ին հայտնել է, որ անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում հարձակում իրականացրած երեք անձ սպանվել է։
Նրա խոսքով՝ զոհվածների թվում եղել են մայր և երեխա. զինյալները ձեռքի նռնակ են նետել Սիստան-Բելուջիստանի մայրաքաղաք Զահեդանում գտնվող շենքի մեջ։
Իրանական մամուլը հայտնել է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը:
Սիստան-Բելուջիստան նահանգը սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին:
Նահանգում հաճախ են տեղի ունենում բախումներ անվտանգության ուժերի և զինված խմբերի միջև, ներառյալ սուննի զինյալները և անջատականները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված հարձակում Իրանի դատական մարմնի շենքի վրա