Մատչելիության հղումներ

Զինված հարձակում Իրանի դատական մարմնի շենքի վրա


Իրանի դատական իշխանության տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ շաբաթ առավոտյան անհայտ անձինք զինված հարձակում են գործել Սիստանի և Բելուջիստանի նահանգի դատական մարմնի վրա:

Իրանական լրատվամիջոցները նշում են, որ նախնական տվյալներով՝ Զահեդան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Այլ լրատվամիջոցներ հայտնում են նաև զոհերի մասին, սակայն սա պաշտոնապես հաստատված չէ:

Փրկարարական խմբեր են ուղարկվել դեպքի վայր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG