Զելենսկի. Կիևին տարեկան ավելի քան 65 մլրդ դոլար է պետք Մոսկվայի ագրեսիային դիմակայելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը տարեկան ավելի քան 65 միլիարդ դոլարի կարիք ունի Ռուսաստանի ռազմական ագրեսիային դիմակայելու համար։

«Ուկրաինան պետք է հաղթահարի 40 միլիարդ դոլարի դեֆիցիտը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար ներկայումս անհրաժեշտ է տարեկան 25 միլիարդ դոլար։ Դա արդեն 65 միլիարդ դոլար է բոլոր ծախսերը փակելու համար», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ այս հարցը քննարկել է Կիևի արևմտյան դաշնակիցների՝ այդ թվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ:

Զելենսկին պնդել է, որ մասնավորապես ուկրաինացի զինվորների աշխատավարձերը պետք է արտասահմանից վճարվեն, քանի որ նրանք «օգնում են ապահովել ամբողջ Եվրոպայի անվտանգությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան գործընկերներից «ստացել է հաստատում երեք Patriot-ներ տրամադրելու վերաբերյալ»ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 322 միլիոն դոլարի զենքի հնարավոր վաճառքը