Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները, որի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված ռազմական կցորդներ, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչներ:

Վրացական աղբյուրների համաձայն՝ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ներկա չի եղել միջոցառմանը։

2024 թվականին Agile Spirit զորավարժությունները Վրաստանի տարածքում չեն անցկացվել, պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Անցած տարի նաև Վաշինգտոնն էր անորոշ ժամանակով հետաձգել ամենամյա NOBLE PARTNER վարժանքները՝ որոշումը պայմանավորելով պաշտոնական Թբիլիսիի կողմից Միացյալ Նահանգների և այլ արևմտյան երկրների դեմ մեղադրանքներով։

Մինչև օգոստոսի 8-ը նախատեսված Agile Spirit 25 զորավարժություններին մասնակցում են Բուլղարիայի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 2 հազար զինծառայողներ: