Ռուսաստանը գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի Դնեպր քաղաքում և շրջակա տարածքներում՝ սպանելով երեք մարդու, հաղորդել են ուկրաինացի պաշտոնյաները։
Ուկրաինայի օդուժի հաղորդմամբ՝ Մոսկվայի զորքերը կիրառել են 235 անօդաչու սարք և 27 հրթիռ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի և առևտրային շինություններ, առաջացել են հրդեհներ։ Հայտարարության համաձայն՝ 10 հրթիռ և 25 հարվածային անօդաչու սարք հարվածել է 9 օբյեկտի։ Մնացած սարքերը և հրթիռները խոցվել են։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է պատասխանել։