Լեռնային Ղարաբաղում անտառային հրդեհները մարել դեռ չի հաջողվում

Արցախ, արխիվ

Լեռնային Ղարաբաղում անցած օրերին բռնկված անտառային հրդեհները մարել չի հաջողվում, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, նշելով, որ Աղդամում կրակը շարունակվում է տարածվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ուղղաթիռներ։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Աղդամի հրդեհվող հատվածում պայթյուններ են լսվել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: