Իրանը համաձայնել է ԱԷՄԳ տեխնիկական թիմի այցելությանը

Իրանը համաձայնել է առաջիկա շաբաթների ընթացքում ՄԱԿ-ի միջուկային հսկողության կազմակերպության տեխնիկական թիմի այցելությանը՝ քննարկելու Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև հարաբերությունները, հայտնել է փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին։

ԱԷՄԳ-ն Ղարիբաբադիի հայտարարության վերաբերյալ հատուկ մեկնաբանություն չի արել, սակայն հաստատել է, որ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին «ակտիվորեն ներգրավված է Իրանի միջուկային խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ» քննարկումներում։

Գործակալությունը հայտարարել է, որ կարևոր է վերամեկնարկվել Իրանում տեսչական աշխատանքները՝ իսրայելա-ամերիկյան վերջին ամիսների օդային հարվածներից հետո, որոնք նպատակ ունեին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը և կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։

Իրանը հերքում է նման նպատակների առկայությունը և պնդում է, որ իր միջուկային ծրագիրը ունի միայն խաղաղ՝ քաղաքացիական նշանակություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ուժի մեջ է մտել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից. Արաղչի