Իրաքում բողոքի զանգվածային ցույցեր են ընդդեմ ջրամատակարարման խնդիրների, հայտնում է «Ֆրանս պրես»-ի թղթակիցը՝ նշելով, որ երկրի 46 միլիոն բնակչությունը ծանր հետևանքների է բախվում վերջին տարիների ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով երաշտների, գետերի հոսքի նվազման պատճառով։
Իրաքի իշխանությունները նաև հարևան Իրանին ու Թուրքիային են մեղադրում ամբարտակների կառուցման համար, որ հանգեցրել են Տիգրիսի և Եփրատի ջրերի կտրուկ նվազեցման․ այս գետերն են մշտապես ոռոգել Իրաքը։
Ջրի պակասը ստիպել է Իրաքի հողագործներից շատերին լքել իրենց տարածքները, և իշխանությունները կտրուկ սահմանափակել են գյուղատնտեսական աշխատանքները՝ խմելու ջրի պաշարները խնայելու համար: