Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը: Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Ըստ հաղորդագրության, Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունից բխող հարցեր։ Ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դիտարկվող անվտանգության խնդիրները։
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին մանրամասն տեղեկացրել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, դրա տարբեր ասպեկտների, խաղաղության համաձայնագրի ներկայիս վիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման ջանքերի մասին»։