Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն` Լեռնային Ղարաբաղում անցած օրերին բռնկված հրդեհները մարել չի հաջողվում։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` կրակը հասել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ։ Մինչ այդ հաղորդվել էր Աղդամի անտառածածկ տարածքներում տարածվող հրդեհի մասին։ Լայնածավալ հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում։
Սա վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում արձանագրված առաջին խոշոր հրդեհն է։