Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հերթական զորավարժություններն են անցկացրել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հերթական զորավարժություններն են անցկացրել, այս մասին տեղեկացնում է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։

«Իրականացվել են թռիչքի և վայրէջքի, օդային հետախուզության, ինչպես նաև այլ գործողություններ», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Հուլիսի 9-ին էլ Ադրբեջանում մեկնարկել էին Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների մասնակցությամբ «Թարլան-2025» համատեղ թռիչքային և մարտավարական զորավարժությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել են Ադրբեջանի ու Ղազախստանի համատեղ զորավարժությունները