ՌԴ-ում ԱԹՍ-ների հարվածների պատճառով կրկին չվերթներ են հետաձգվում

RUSSIA, SOCHI - JULY 24, 2025

Լենինգրադի մարզը անցած գիշերը տասից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել, մեկ կին վիրավորվել է, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Հուլիսի 27-ը Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրն է։ Սովորաբար այս օրը Սանկտ Պետերբուրգում՝ Նևայի վրա, անցկացվում է Մեծ ռազմածովային շքերթ, սակայն այս տարի՝ 2017-ից ի վեր առաջին անգամ, այն չեղարկվել է՝ «ընդհանուր իրավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով»։

Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Պսկովի, Կալուգայի և Վոլգոգրադի օդանավակայանում անցած գիշեր սահմանափակվել են չվերթները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հուլիսի 27-ի գիշերը Ռուսաստանի երկնքում ընդհանուր առմամբ 99 անօդաչու թռչող սարք է խոցվել։