Ռուսական կողմը հաղորդում է Դնեպրոպետրովսկում նոր առաջխաղացման մասին

Ռուսական ուժերը Դնեպրոպետրովսկում երկրորդ գյուղն են գրավել կենտրոնական Ուկրաինայում` նոր առաջխաղացման շրջանակներում, հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել Մալիևկա բնակավայրը:

Դնեպրոպետրովսկը և, մասնավորապես մարզկենտրոն Դնեպրը, 2022 թվականի փետրվարին Մոսկվայի ռազմական ներխուժումից ի վեր անընդհատ ռուսական հարվածների տակ են։

Դնեպր քաղաքը Ուկրաինայի կարևոր հանքարդյունաբերական և արդյունաբերական կենտրոններից է, և ռուսական ուժերի առաջխաղացումն այս ուղղությամբ կարող է լուրջ ազդեցություն ունենալ Կիևի ռազմական և տնտեսական վիճակի վրա։