Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի գործն է. Պեսկով


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է:

«Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին», - ասել է նա:

Համաձայն վերջին հաղորդումների՝ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է վարձակալել Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը:

Հայաստանի վարչապետն իր ասուլիսում հաստատել էր, որ ապաշրջափակման քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյան առաջարկն է, բայց և նշել, որ վերջնական համաձայնություն Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», չկա:

ԱՄՆ նախագահն էլ ավելի վաղ ասել էր, որ իր տպավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծմանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG