Մատչելիության հղումներ

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակումը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում նրանք խոսել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների մասին:

Համաձայն վերջին հաղորդումների՝ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է վարձակալել Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը:

Հայաստանի վարչապետն իր ասուլիսում հաստատել էր, որ ապաշրջափակման քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյան առաջարկն է, բայց և նշել, որ վերջնական համաձայնություն Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», չկա:

ԱՄՆ նախագահն էլ ավելի վաղ ասել էր, որ իր տպավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծմանը:


XS
SM
MD
LG