Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը երեկ երեկոյան մարվել է, հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հուլիսի 26-ի ցերեկը պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։
Այրվել են մոտ 3 հա խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
Մարման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Ոստիկանության ուժեր, արգելոցի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ: