Մատչելիության հղումներ

Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով կա ավելի քան 4 հազար տարհանված


Արխիվ
Արխիվ

Պեկինի շրջակայքում և Հյուսիսային Չինաստանի հարակից նահանգներում անձրևների հետևանքով ավելի քան 4,400 մարդ տարհանվել է, հայտնում են տեղի իշխանությունները:

Պեկինի Միյուն արվարձանում շարունակվող հորդառատ անձրևները սահմռկեցուցիչ ջրհեղեղներ ու սողանքներ են առաջացրել՝ վնասելով բազմաթիվ գյուղեր, հայտնում է պետական CCTV հեռուստաալիքը:

Ջրի մակարդակը հասել է այն բարձրության, որ արդեն թափանցել է բնակելի շենքերի առաջին հարկեր:

CCTV-ն նաև տեղեկացնում է, որ ավելի քան 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Հյուսիսային Չինաստանում վերջին տարիներին նկատվել են ռեկորդային տեղումներ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում խիտ բնակեցված քաղաքների, այդ թվում՝ Պեկինի համար: Որոշ գիտնականներՉինաստանի սովորաբար չոր հյուսիսում հաճախակիացած տեղումները կապում են գլոբալ տաքացման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG