Խոսրովի անտառում այսօր ցերեկը բռնկված հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, պետական արգելոցի, Էկոպարեկային ծառայության ու գործընկեր կառույցների աշխատակիցներ, նաև բնակիչներ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռ:
Ըստ խոսնակի՝ փրկարարները կարողացել են կանխել են կրակի տարածումը դժվարամատչելի հատվածում: