Մատչելիության հղումներ

Ռուսական ու ուկրաինական կողմերը շարունակել են հարվածները


Ռուսական հարվածի հետևանքով այրվող առևտրի կենտրոն Դնեպրոպետրովսկում, հուլիսի 26, 2025թ.
Ռուսական հարվածի հետևանքով այրվող առևտրի կենտրոն Դնեպրոպետրովսկում, հուլիսի 26, 2025թ.

Ուկրաինական ուժերը դրոններով հարձակումներ են իրականացրել ռուսաստանյան Ստավրոպոլի երկրամասում և Ռոստովի մարզում, հաղորդվում է զոհերի մասին:

Ռոստովի մարզի Զիմովնիկովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

Չուկարինսկի ֆերմայում անօդաչու թռչող սարքի անկման պատճառով խափանվել է մասնավոր տների էլեկտրամատակարարումը, վնասվել են բնակելի շենքերից մեկի տանիքը և ճակատային մասը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ստավրոպոլի բնակիչները հայտնել են քաղաքում պայթյունների մասին։ Ռուսաստանյան տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ թիրախավորվել է քաղաքում գտնվող «Սիգնալ» ռադիոգործարանը, որն օդային, ցամաքային և ծովային օգտագործման ակտիվ խլացնող կայաններ է արտադրում: Տուժածների մասին չի հաղորդվել։

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրներն էլ հաղորդում են Դնեպրոպետրոսվսկի մարզի վրա ռուսական զորքերի զանգվածային հարձակումների մասին։ Մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

«Սարսափելի գիշեր։ Զանգվածային համակցված հարձակում տարածաշրջանի վրա։ Դնեպրում հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, վիրավորվել է մեկ կին», - հայտարարել է Լիսակը հավելելով, որ հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք, արդյունաբերական ձեռնարկություններ:

Ըստ պաշտոնյայի՝ հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել առևտրային կենտրոնում, արդյունաբերական ձեռնարկությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG